Մեծ Եղեռնը Հայաստանում ու հայության շրջանում անառարկելի ճշմարտություն է, մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ուրանալ կամ ժխտել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում»,- նշել է նա։