«Այս ընթացքում Հայաստանում քաղաքական սպանություններ եղե՞լ են»,- հարցով է պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն հարցին, թե ուր է 2021թ. նախընտրական քարոզարշավի իր մուրճը.
«Դա մուրճի աշխատանքի հետևանքով չի՞։ Այդ մուրճով, բառիս փոխաբերական իմաստով, շատերի գլխին տրվել է և նստեցվել տեղները, ընդ որում, առանց կանխավճարի»։
Նա նաև նշել է, որ երկրում «հոկտեմբերի 27»-եր ու տասնյակ քաղաքական սպանություններ չեն եղել. «Իմ հասցեին ով ինչ ու երբ ուզում՝ ասում ա․ ձեզ թվում ա, թե էդ մուրճը իրենց գլխին է գալու՞, էդ մուրճը աշխատում է նրանց վրա, ում մտքով անցնում է, որ էդ խառը իրավիճակներում մարդկանց վնասելով կարող են քաղաքական պրոցեսներ հարուցել»։