ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում ցավակցական գրառում է կատարել.
«Խորապես վշտացած ենք Վաշինգտոնի մերձակայքում բազմաթիվ կյանքեր խլած ողբերգական ավիավթարի կապակցությամբ։
Մեր խորին ցավակցությունն ու սփոփանքի խոսքերն ենք հղում զոհերի ընտանիքներին ու մերձավորներին: Հայաստանը համերաշխ է Միացյալ Նահանգների ժողովրդի հետ»,-ասված է գրառման մեջ։