Քաղաքական

Հովիկ Աղազարյանը տեղյակ չէր

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։

Լուրերի իսկությունը ճշտելու համար Radar Armenia-ն կապ հաստատեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

Հարցին՝ արդյոք հանդիպմանը քննարկվելու է նաև իր պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը, Աղազարյանն ասաց, որ տեղյակ չէ։

Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ չեն կանչե՞լ հանդիպմանը, սակայն պատգամավորն ասաց. «Ես չգիտեմ նման հանդիպում լինելու է, թե՝ ոչ»։

Հայկ Մագոյան