Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է, 80-90 տոկոսը կացնով կկտրեմ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։
Նրա խոսքով` աշխատանքներին ծառայող մեքենաների թիվն այս մեքենաների հաշվին կարող է նույնիսկ ավելանալ։
«Ամենայն հարգանքով՝ այս խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։ Շատ մեծ տոկոսը, շատ մեծ»,- ասել է վարչապետը։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի 22։10-ին։