Քաղաքական

Քննարկվել է հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը

Հուլիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված հետագա քայլերին և ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներին:

Զրուցակիցները նախանշել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը և թիրախային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը: