Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023

USD400.42

EUR428.25

RUB4.30

Երևան 11 ℃

Рус Eng

ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Քաղաքական

19 Նոյեմբերի, 16:33

Երեւանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Իտալիայի եւ Խորվաթիայի պատգամավորները նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Իտալիայի պատվիրակության անդամ Կատիա Պոլիդորին նշել է. «Յուրաքանչյուր անգամ Ծիծեռնակաբերդ գալիս ես զգում եմ այն, ինչ զգացել եմ առաջին այցի ժամանակ»:

Նրա խոսքով Իտալիայի խորհրդարանը ոչ միայն խստորեն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ այն ամենը, ինչ կատարվում է վերջին ժամանակաշրջանում: «Մենք կարծում ենք, որ պետք է անել ամեն ինչ՝ այս ամենը կանխելու համար»,- ընդգծել է  պատգամավորը:

«Աստեղ ենք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չի կարելի մոռանալ պատմությունը: Պետք է անենք ամեն ինչ՝ աշխարհում պատերազմները կանխելու համար»,- ասել է Խորվաթիայի պատվիրակության անդամ Դավոր Բերնարդիկը:

Խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում