Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան -3 ℃

Рус Eng

«ՀԱՊԿ-ի միջոցառումներին Հայաստանի չմասնակցելը չէի կոչի դեմարշ»․ Արմեն Գրիգորյան

Քաղաքական

14 Նոյեմբերի, 23:45

2020թ․-ից սկսած Հայաստանը բազմաթիվ հարցեր է ունեցել ՀԱՊԿ-ին, որոնց պատասխանները մինչ այժմ չունենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«ՀԱՊԿ-ի միջոցառումներին մեր չմասնակցելը չէի կոչի դեմարշ։ ՀԱՊԿ-ի վարքագծի հետ կապված հարցեր ունենք, ակնկալում ենք պատասխաններ։ Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելը չի կաշկանդում մեր մյուս հարաբերությունները կառուցելու մասով»,- նշել է Գրիգորյանը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին՝ Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ ստորագրել այն։

«Հնարավորություն կա այդ բանակցություններն այլ մակարդակներում շարունակելու, այդ թվում՝ Վաշինգտոնում։ Վերջերս տարածաշրջան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Լուի Բոնոն՝ նաև այդ հարցերը քննարկելու նպատակով»,- նշել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը