«Չէ պարոն Մինասյան, չի կազմալուծվում, բայց Ձեր առաջարկն ընդունելի է․ կքննարկենք». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքական
14 Նոյեմբերի, 10:45
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի և մի շարք անդամների լիազորությունների ժամկետը լրանալու, մրցութային խորհրդի կողմից անհրաժեշտ թեկնածուների ընտրության և պառլամենտի ներկայացման հարցն օրակարգում չլինելու պատճառների մասին՝ նշելով, որ նոյեմբերի 17-ին լրանում է նրանց լիազորությունների ժամկետը։ Մինասյանն ընդգծեց, որ այս հանձնաժողովը նոյեմբերի 17-ից հետո փաստացի մատնվում է անգործության։
Ի պատասխան Արծվիկ Մինասյանի հնչեցրած հարցի՝ Սիմոնյանն ասաց, որ օրենքով ամեն ինչ նախատեսված է, ապա հավելեց՝ հանձնաժողովն աշխատում է և աշխատելու է. «Օրենքով նախատեսված ժամկետների ընթացքում ընտրությունը կկատարվի և կներկայացվի նաև ԱԺ-ին․ թեկնածուները կներկայանան»։
Մինասյանն առաջարկեց ևս մեկ անգամ ուսումնասիրել այս խնդիրը, որովհետև, ըստ պատգամավորի, նոյեմբերի 17-ից հետո կկազմալուծվի հանձնաժողովը։
Սիմոնյանն էլ վստահեցրեց, որ չի կազմալուծվում հանձնաժողովը. «Չէ, պարոն Մինասյան, չի կազմալուծվում, բայց Ձեր առաջարկն ընդունելի է․ խնդիր չկա, կքննարկենք, և եթե հարցեր լինեն, կպարզաբանենք»։