Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.03

RUB4.37

Երևան -4 ℃

Рус Eng

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում

Քաղաքական

12 Նոյեմբերի, 18:23

Նոյեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում:

Կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։

Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ:

***

ՀՀ ԱԳ նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսին ընդգծել էր. «Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Մենք արժևորում ենք Հայաստանի և ՄԹ միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցությանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը