Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 15 ℃

Рус Eng

Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ

Քաղաքական

26 Մայիսի, 18:40

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և մասնավորապես «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները»- Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով  Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը։

«Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,- շեշտել է նա։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հույս էր հայտնել, որ Բաքուն և Երևանը հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ խաղաղության համաձայնագիր կստորագրեն:

 

Հետևեք մեզ Telegram-ում