Քաղաքական

Հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են. ԵՄ դեսպան

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ու բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Դեսպանի խոսքով, «Հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք՝ սահմանային տարածքներում և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի, դա է եղել Բրյուսելում արձանագրված ձևակերպումը»։  Նա հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն։ 

Լրագրողի հարցին, թե ո՞ր հատվածներում են, Վիկտորինը չնշեց հստակ տարածքները. «Մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից»։