Հայաստանը «Ռոսատոմ»-ին առաջարկել է զբաղվել «Նաիրիտ» քիմիական գործարանի թափոնների ոչնչացմամբ
Քաղաքական
28 Մարտի 2023, 17:10Ինչպես հայտնել Է «Ռոսատոմ»-ի բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման գծով տնօրեն Անդրեյ Լեբեդևը, 2023 թվականի սկզբին «Ռոսատոմ»-ի մի շարք դուստր ձեռնարկությունների ներկայացուցիչներ այցելել են «Նաիրիտ» ՓԲԸ և «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ տարածքներ, հավաքել առաջնային տեղեկատվություն։
Հայկական կողմի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել «Նաիրիտ» ՓԲԸ-ի, որպես Երևանի բնակիչների վրա բացասական էկոլոգիական ազդեցություն ունեցող օբյեկտի, հարթակի հետագա առավել մանրամասն մշակման մասին:
Նրա խոսքով՝ ներկայումս հայ գործընկերների հետ ակտիվորեն ուսումնասիրվում են էկոլոգիական ռիսկերի առավել նշանակալի աղբյուրները և կուտակված վնասների վերացման առանցքային առաջնահերթ քայլերը: Որոշվում են նաև տեխնոլոգիական լուծումները և խախտված տարածքի հետագա ռացիոնալ օգտագործումը։
«Հայաստանի գործընկերները դիմել են մեզ՝ առաջարկելով դիտարկել «Նաիրիտ» ՓԲԸ-ի և «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի նախկին արտադրական օբյեկտների տարածքներում կուտակված բնապահպանական վնասի վերացմանը մասնակցելու հնարավորությունը։ Հաշվի առնելով սովետական ժամանակաշրջանում քիմիական արդյունաբերության նախագծման միասնական մոտեցումը՝ դրանք շատ առումներով նման են ռուսաստանյան օբյեկտներին, օրինակ՝ «Ուսոլեխիմպրոմ» ՍՊԸ-ի արտադրական տարածքին: Սա թույլ է տալիս մեր մասնագետների կողմից կիրառվող բնապահպանական վնասների վերացման լուծումները նախագծել Հայաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա», - եզրափակել է Լեբեդևը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն