Քաղաքական

ՔՊ-ն չի մասնակցի Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ ՔՊ-ն չի մասնակցելու ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը:

Կոնջորյանի խոսքով. «Մենք համարում ենք, որ լիագումար նիստերի դահլիճում քննարկումից հետո անհրաժեշտ չէ մեր մասնակցությունը, որովհետև լեգիտիմ չենք համարում»:

ՔՊ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ Սեդա Սաֆարյանը էական խախտում չի կատարել ու դրա հիմքով է, որ չեն մասնակցում քվերակությանը, իսկ եթե լիներ խախտում, իրենք շահագրգիռ կլինեին՝ բացահայտելու այն։

Նշենք, որ քվեարկությունը տեղի է ունենալու փակ-գաղտնի:

Հիշեցնենք՝ ԱԺ-ին նման նախագիծ ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։