Քաղաքական

«Ես մտովի ետ եմ գնում ու պատկերացնում ձեր քաղաքական թիմի ղեկավարին». Թունյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ պետական պաշտոնյան՝ լինի ՍԴ դատավոր, պատգամավոր կամ նախարար, չպետք է զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ. «Օրենքը նրա համար է, որ քաղաքացին պետական պաշտոնը չօգտագործի իր անձնական բիզնեսները հաջողության հասցնելու համար ու լծակներ չբանեցնի։ Սա է տրամաբանությունը, ինչի հետ համաձայն ենք։ Բայց ինձ մի բան է հետաքրքիր․ էն մոտեցումն ունեմ, որ որքան հնարավոր է՝ քիչ խոսեմ ձեր նախկին գործունեության մասին ու կենտրոնանամ մեր հիմիկվա անելիքների մասին։ Բայց դուք ստիպում եք ուղղակի։ Երբ դուք եք խոսում այն մասին, որ մարդիկ ձեռնարկատիրական գործունեությունը համատեղում են պետական պաշտոնի հետ, ես մտովի հետ եմ գնում, պատկերացնում ձեր քաղաքական թիմի ղեկավարին ու իր ենթակայության տակ, իր ժամանակ գործող բոլոր պետական պաշտոնյաներին»,- ասաց Թունյանը՝ ասելով, որ այդ թիմում եղել են մարդիկ, որոնք թեև օրենքի տառը պահպանելով հրաժարվել են իրենց բիզնեսից, բայց իրականում հակառակն է եղել։

Ըստ Թունյանի՝ քաղաքացիները շատ լավ գիտեն ամեն ինչ։