Քաղաքական

Ադրբեջանին խաղաղությունը ձեռք չի տալիս

«Ադրբեջանին խաղաղությունը ձեռք չի տալիս», - հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը մշակվում է այնպես, որ իր մեջ չպարունակի պատերազմական գործողություններ սկսելու վտանգներ. «Դրա համար տեքստն օնլայն գնում-գալիս է։ Մենք անընդհատ խմբագրում ենք, տեսնում ենք՝ Ադրբեջանը փորձում է տալ ձևակերպումներ, որոնց իրականացումը կարող է լեգիտիմացնել ուժային գործոնը»։

Վիգեն Խաչատրյանը նաև նշեց, որ պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը համարժեք բալանսավորված բանակ ունենալն է։

Նա նաև շեշտեց, որ գործ ունենք «շատ նենգ, մեծ հնարավորությունների տիրապետող թշնամական պետության հետ»։