Քաղաքական

«ԵՄ մանդատը հստակ ամրագրված է». ԱԳ նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԵՄ առաքելության մանդատը հստակ ամրագրված է համապատասխան որոշմամբ, և այս որոշումը հրապարակային է». հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք չկա. «ՀՀ համար այս առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին։ Տեղյակ եմ, որ հնչում են մեկնաբանություններ այն մասին, թե հայկական կողմը, թաքնվելով ԵՄ առաքելության թիկունքում, սադրանքներ է անում։ Նախ, հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում, և երկրորդ, ԵՄ առաքելությունը հայկական կողմի համար միայն ու միայն գործիք է, որ պետք է հավելյալ նպաստ բերի, հավելյալ ամրապնդի խաղաղության գործընթացը, կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև օբյեկտիվ իրականության գնահատումը և փոխանցումը ԵՄ գործընկերներին»։