Քաղաքական

Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվեց

Ազգային ժողովը մերժեց Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու՝ «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծը։

Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել են միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների 30 պատգամավորները, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել։ Սակայն սա բավարար չէ ՍԴ դիմելու համար։ «ԱԺ կանոնակարգ» սահմանարական օրենքի համաձայն՝ խորհրդարանում համապատասխան նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ձայների 3/5-ով: Ստացվում է՝ որպեսզի ԱԺ-ն կարողանա դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ, անհրաժեշտ է լինելու 65 պատգամավորի համաձայնությունը:

Ավելի վաղ իշխող «ՔՊ» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։