Հինգշաբթի, 30 Մարտի 2023

USD385.56

EUR413.50

RUB4.86

Երևան 9 ℃

Рус Eng

«Ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել». Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քաղաքական

14 Մարտի, 14:29

«Ինձ դառնացնում է, որ այդ լրջության մարդը Հայաստանն է ղեկավարել։ Ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել, այդքան անլուրջ գտնվել»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է մեկնաբանել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները, թե 2020-ի պատերազմում Հայաստանի ունեցած ռազմամթերքի կեսն է ներգրավված եղել։

«Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը։ Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկը ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել։ Կատարյալ սուտ է։ Օգնություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեն․ կարո՞ղ է նկատի ունեն ձրի զենք։ Եթե ձրի զենք, մենք... ձրի զենքը չասեմ, թե ինչ է։ ՀՀ-ն 2018-2020թթ. ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին՝ միասին վերցրած։ Սա ապացուցված վիճակագրություն է»,- ասել է նա։

Վարչապետը խոսել է 2020-ի պատերազմի ելքի մասին՝ ասելով. «Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է հինգերորդ շարասյուն։ Սա իմ համոզմունքն է՝ մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում