Տնային կալանք՝ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի աշխատակցին
Քաղաքական
11 Մարտի, 12:12
ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք:
Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարիաննա Օհանջանյանը։
Նույն գործի շրջանակներում, կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը:
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակումմարտի 10-ին ձերբակալվել էին Առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:
Հետևեք մեզ Telegram-ում