Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս

Մարտի 7-9-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։

Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ ներառյալ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։