Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 16 ℃

Рус Eng

Քննարկվել են հայկական մշակույթն Իտալիայում առավել ճանաչելի դարձնելու քայլերը

Քաղաքական

21 Փետրվարի, 19:14

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյին: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իտալիան քաղաքական, տնտեսական ոլորտներում ունեն ինտենսիվ հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ դրանք էլ ավելի կամրապնդվեն մշակութային բնագավառում համագործակցության զարգացմամբ ու ընդլայմամբ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման, մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման մասնագետների պատրաստման Իտալիայի փորձով՝ մեր երկրում այդ կարողությունները զարգացնելու նպատակով:
 
Իտալիայի մշակույթի նախարարը նշել է, որ երկկողմ պատմական կապերը լավ հիմք են նոր ազդակ հաղորդելու մշակույթի ոլորտում համագործակցությանը: Ջենարո Սանջուլիանոյի խոսքով՝ հայ գործընկերների հետ քննարկել են հայկական մշակույթն Իտալիայում առավել ճանաչելի դարձնելու հետագա քայլերն ու ծրագրերը:

Միաժամանակ, նա հավելել է, որ պատրաստ են օժանդակել մշակույթի բնագավառի  մասնագետների վերապատրաստմանը և ուսանողների համար կազմակերպել կրթական դասընթացներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում