Վահան Քերոբյանը մասնակցել է հայ-խորվաթական գործարար համաժողովին
Քաղաքական
8 Փետրվարի 2023, 16:25Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին մասնակցել է հայ-խորվաթական գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցի շրջանակներում։
Համաժողովի նպատակն էր խթանել տեղական կազմակերպությունների գործարար նոր կապերի հաստատումը և ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը։
«ՀՀ Կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ և ուրախությամբ կարող եմ նշել, որ այս ուղղությամբ մենք ունենք էական առաջընթաց, ինչի մասին են վկայում միջազգային տնտեսական ցուցիչները», - նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին․ որոնց թվում հատկապես կարևորվել է տնտեսության արդիականացման ծրագիրը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն