Քաղաքական

Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից. ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունները

Ազգային ժողովը համաձայնություն տվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի երեք միջնորդություններին։

Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ են քվեարկել մասնակից բոլոր 68 պատգամավորները, դեմ՝ 0։

Միջնորդությունը, որը վերաբերել է գաղտնի տվյալներ պարունակող քրեական գործին, բավարարվել է 66 կողմ ձայնով. ՔՊ խմբակցության երկու պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը, քանի որ չի ունեցել գաղտնիության հասանելիություն։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել հարցի քննարկմանն ու քվեարկությանը։