Քաղաքական

«Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը». ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Al-Monitro պարբերականի հետ զրույցում հայտարարել է, թե Իրանի գործողությունների եւ հայտարարությունների շնորհիվ 2022թ. սեպտեմբերին հաջողվեց խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:

Նրա խոսքով. «Մենք հետախուզական տվյալներ ունեինք, որ Ադրբեջանն ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը»։ 

Կոստանյանը նաև ասել է, թե ՀՀ օրակարգում չկա իրանական զինամթերքի գնման հարց։

Նա խոսել է նաև Ադրբեջանի նպատակների մասին, շեշտելով, որ դրանք հիմնականում երեքն են. «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրել եւ ստիպել Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել»: