Քաղաքական

Ընդդիմությունը կառաջադրի՞ ՄԻՊ թեկնածու

Հունվարի 24-ից թափուր է ՀՀ ՄԻՊ պաշտոնը։ Հիմա խորհրդարանական խմբակցությունները պետք է ԱԺ ներկայացնեն ՄԻՊ իրենց թեկնածուին։

Radar Armenia-ն փորձեց ընդդիմադիրներից պարզել՝ արդյո՞ք ՄԻՊ-ի պաշտոնում թեկնածու առաջադրելու են, թե՞ ոչ։

Մեզ հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ այդ հարցով վերջնական որոշում կայացված չէ։ Իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշեց, որ այդ հարցը չի քննարկվել. «Կքննարկվի, կիմանաք»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 23-ին, այլ աշխատանքի անցնելու պատճaառաբանությամբ, հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ նախագահին, իսկ հաջորդ օրը վերջնական հրաժարական տվեց։

Հայկ Մագոյան

Հետևեք մեզ Telegram-ում։