Քաղաքական

Դեսպան Մակունցը կոնգրեսական Ջոն Դուարտեին է ներկայացրել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը

Հունվարի 30-ին դեսպան ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր։

 

Հետևեք մեզ Telegram-ում։