Քաղաքական

«Ադրբեջանը չի պարտադրել սահմանափակումներ, միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»․ Ադրբեջանի ներկայացուցիչ

Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է Լաչինի միջանցքի արգելափակման, էթնիկ զտման փորձերի մեջ։ Ադրբեջանը մերժում է ՀՀ «անհիմն» մեղադրանքներն ամենախստիվ կերպով։ Այս մասին Հաագայում ընթացող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հարցի քննության ժամանակ հայտարարեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնոր Մամեդովը։ 

«Ադրբեջանը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առջև վերահաստատում է և այսօր էլ ներկայացնում է դատարանին այն, որ չի պարտադրել որևէ սահմանափակումներ Լաչինի ճանապարհի երկայնքով երթևեկին և ոչ էլ կարող էր դա անել, քանի որ 2020 թվականի նոյեմբերին եռակողմ համաձայնությամբ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։ Այն ռեժիմը, որը կիրառվում է Լաչինի ճանապարհին, այսօր նույնն է, ինչ բողոքների մեկնարկը»,- ասել է նա։ 

Մամեդովի խոսքով՝ Ադրբեջանի ուղերձը հայ ժողովրդին միայն հաշտությունն է և հույսը համատեղ, խաղաղ ապագայի։ 

«Հայաստանի պնդումները, թե բնապահպանները շրջափակել են ճանապարհը, կեղծ են։ Ադրբեջանը որևէ ներկայություն չունի այդ տարածքներում և տեղյակ չէ, թե ինչպես է այնտեղ կազմակերպում երթևեկը խաղաղապահ զորախումբը։ Կրկնում եմ, Լաչինի միջանցքը ժամանակավորապես գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո և Ադրբեջանը գործնականում չի իրականացնում որևէ վերահսկողություն այնտեղ և չի կազմակերպում բողոքներ, դրանք քաղհասարակության նախաձեռնությունն են։ Ադրբեջանը մարդկանց չի ուղղորդում»,- ասաց Մամեդովը։ 

Նա հավելեց, որ Ադրբեջանը շարունակում է երաշխավորել միջանցքի երկայնքով անցուդարձի անվտանգությունը։ Ինչ վերաբերում է գազամատակարարման խափանմանը, ապա, Մամեդովի խոսքով, Հայաստանն է գազ մատակարարում Ղարաբաղին։ Ադրբեջանի միակ ներգրավվածությունն այն է, որ գազամուղի մի մասն անցնում է Ադրբեջանի տարածքով։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։