Քաղաքական

Հայ-եգիպտական հուշագրեր ստորագրվեցին նախագահների ներկայությամբ (լուսանկարներ)

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի պաշտոնական դիմավորման արարողությունը: Հանդիսավոր արարողությանը հաջորդեց երկու երկրների նախագահների փակ հանդիպումը, որից հետո՝ ընդլայնված կազմով հանդիպում։ Այնուհետև նախագահների ներկայությամբ մի շարք հուշագրեր ստորագրվեցին։ 

Հուշագրերի ստորագրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ՝ երկուստեք կարևորելով հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը։

Նշենք՝ Եգիպտոսի նախագահն այսօր կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հետևեք մեզ Telegram-ում։