Քաղաքական

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել. Սասուն Միքայելյան

Ինձ չի թվում, որ Լաչինի միջանցքն առանց ռուսների է փակվել: Որ ռուսներն ուզեին, հիմա չէին բացի՞: 

Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Սա քաղաքականություն է: Մենք պետք է դիվանագիտական դաշտում մեր պահանջները ներկայացնենք»,- ասաց նա:

Միքայելյանի խոսքով՝ ինքը կարևոր է համարում բացի ռուս խաղաղապահներից, որ ուրիշ խաղաղապահներ էլ  ներառվեն, որովհետև ռուս խաղաղապահները միակողմանի գործողություններ են անում:

 

Հետևեք մեզ Telegram-ում։