Կիրակի, 29 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -2 ℃

Рус Eng

Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է. Նիկոլ Փաշինյանը ներկայցրել է, թե որն է Բաքվի պլանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

26 Հունվարի, 11:25

«Ադրբեջանի իշխանությունն այսպես հետապնդում է սեփական հայրենիքում ապրելու՝ ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Նա նաև մանրամասնել է, թե որն է պաշտոնական Բաքվի պլանը. «Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է. ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո կրկին փակել և այսպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը»։
Ըստ վարչապետի՝ սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է. «Պետք է արձանագրել, որ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերում ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրությունների մասին մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում»։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանը սադրիչ գործողություններով նպատակ ունի խափանել նաև խաղաղության օրակարգը, բանակցային գործընթացն ու նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում. «Հասկանալի է, իհարկե, որ Լաչինի միջանցքի փակման և ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք բոլորս էմոցիոնալ ենք տանում, բայց պետք է կրկին ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը, խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից»։
Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում է հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման ջանքերում. «Որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծեմ, որ պետք է շարունակենք համատեղ ջանքերը՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացնող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում։
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը