Քաղաքական

ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ և կոչ արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցնքն անհապաղ բացելու համար։

«Հանդիպեցի ԵԽ գլխավոր քարտուղարին։ Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցնքն անհապաղ բացելու համար»,- ասվում է Ռուբինյանի գրառման մեջ։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։