Քաղաքական

ԵՄ քաղաքացիական առաքելության գործողության գոտին կընդգրկի նաև Նախիջևանի հատվածը. 1lurer.am

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը պատասխանել է «Լուրեր»-ի հարցմանը` տեղեկացնելով, որ Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելությունում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և ԵՄ դիտորդներ և առաքելությունն ամբողջությամբ կսկսի գործել առաջիկա շաբաթներին։

«Առաքելության գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ՝ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ առաջին դիտորդական խումբը տեղակայվեց երկու ամիս ժամկետով, Եվրոպական խորհրդի երեկվա որոշմամբ Հայաստան ուղարկվող առաքելությունը տեղում կաշխատի երկու տարի:

Նշենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի սահմանին և իրավիճակի մասին զեկույցներ կներկայացնի Եվրամիությանը: