ՀՀ նախագահն ստորագրել է Համբարձում Մաթևոսյանին ու Վահրամ Դումանյանին պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը
Քաղաքական
12 Դեկտեմբերի 2022, 20:50ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Համբարձում Մաթևոսյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել նաև Վահրամ Դումանյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահրամ Դումանյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն