Քաղաքական

Ցեղասպանության վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման երևույթ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ հայտարարել է, թե առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում։

Վարչապետի խոսքով՝ ցեղասպանության սպառնալիքն ու վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման երևույթ. «Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, ԼՂ բնակչության կողմից, ահազանգվում է ցեղասպանության մասին՝ որպես սպառնալիք։ Այդ ահազանգերին պետք է լուրջ վերաբերենք»։

Նրա խոսքով՝ թվում էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մեխանիզմներ է ստեղծել ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, սակայն հետագայում եղան իրողություններ, որոնք հնչող մտահոգություններն ավելի առարկայական են դարձնում։