Քաղաքական

Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները. «Ես ուզում եմ  համաձայնություն արտահայտել մի հայտարարության հետ, որը վերջերս հնչել էր Թուրքիայում։ Գաղափարը հետևյալն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն, ունեն իրար կարիքը հենց այդ երկրների անվտանգության, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով, ու սա շատ կարևոր բանաձև է»։

Ըստ վարչապետի՝ գաղափար կա Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով քննարկումներ սկսել. «Գաղափարը նոր չէ, բավական հին է, ես միշտ պաշտպանել եմ այն, բայց առաջարկել եմ, որ այդ հարթակն, առաջին հերթին, օգտագործվի միայն ու միայն ատելության խոսքը մեր տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ: Երկրների ղեկավարները պետք է արձանագրեն ու ասեն, որ համաձայն են իրար հետ համագործակցել՝ ատելության խոսքը բացառելու համար»։