Քաղաքական

Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն ու համագործակցությունն է Բաքվի և Ստեփանակերտի միջև։

Նա շեշտել է, որ Ադրբեջանն ամբողջ աշխարհին ի ցույց է դնում, որ իրենք պատրաստ են ապահովել ԼՂ իրավունքներն ու անվտանգությունը։ Սակայն, ըստ նրա, Ադրբեջանի ուղերձն իրական կլինի, երբ այն լսելի լինի Ստեփանակերտում՝ ԼՂ հայության շրջանում։ 

Վարչապետը կարևորել է տարածաշրջանային հարաբերությունների բովանդակության փոփոխությունը։ Ըստ նրա՝ մեծագույն խնդիր է ատելության խոսքի կանխարգելումն ու կառավարումը, իսկ ատելության խոսք գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։