Քաղաքական

ՀՀ-ն ու Հունգարիան դեսպաններ կնշանակեն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանը Հունգարիայում, իսկ Հունգարիան՝ Հայաստանում դեսպաններ կնշանակեն։

Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Հիշեցնենք, ՀՀ-ն 2012թ. Հունգարիայի հետ խզել էր դիվանագիտական հարաբերություններն այն բանից հետո, երբ այդ երկիրն արտահանձնել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին։