Աճել է հետվճարից օգտվողների թիվը. նախարար
Հասարակություն
7 Դեկտեմբերի 2022, 17:37Կենսաթոշակառուին և նպաստառուին անկանխիկ գործարքներ կատարելիս 10% չափով տրամադրվող հետվճարի ծրագրին միացել է 4 բանկ. այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ այդ ծրագրին միացել են ՎՏԲ, Արդշին, Հայբիզնես և Ակբա բանկերը. «Մենք ողջունում ենք, որ սոցիալական պատասխանատվության փոխգործակցության տրամաբանությամբ բանկերը միացել են 10% հետվճարի ծրագրին, և 50%-ն իրենք են տրամադրում»։ Նախարարը նշել է, թե անկանխիկ գործարքների աճի տեմպ է արձանագրվել, աճել է շահառուների, գործարքների, հետևաբար՝ հետվճարի տեսքով տրամադրված գումարների թիվը։
Հետևեք մեզ Telegram-ում
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն