Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու է ՀՀ-ն հրաժարվել ընդունել ՀԱՊԿ առաջարկած օգնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին՝ մեկնաբանելով, թե ինչու չի Հայաստանն ընդունել առաջարկված ռազմատեխնիկական  օգնությունը։

Նա նշել է, որ Հայաստանն երկու ակնկալիք է ունեցել այդ գագաթնաժողովից. «Ֆիքսել, թե ՀՀ-ում որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, որովհետև սա սկզբունքային հարց է ճիշտ հարաբերություններ կազմակերպելու համար։ Երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը»։

Վարչապետը պարզաբանել է, որ ՀՀ-ին առաջարկվել է ցուցաբերել օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական. «Նախ, պարզ չէ, թե ինչ օգնություն է առաջարկվում։ Երկրորդը․ այս օգնության ընդունումն առանց այս հստակ գնահատականների՝ կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունում այն ստատուս քվոյի, որ հաստատված է մեր սահմաններում։ Առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել մոնիտորինգի առաքելություն ՀԱՊԿ-ից՝ կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ»։