Քաղաքական

Հայ-ադրբեջանական բանակցություններն ակտիվ փուլում են. նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։

Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բանակցություններն ակտիվ փուլում են. «Փաստաթուղթ է շրջանառվում, այսինքն՝ ամեն անգամ փաստաթղթի նոր խմբագրություն։ Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով։ Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում շատ հեռու են իրարից, բայց նաև բանակցությունները նրա համար են բանակցություն, որ հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնվեն և ունենան համատեղ արդյունք»։