Քաղաքական

«Բաքուն մտադիր է փակել Լաչինի միջանցքը». ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարել է, թե Բաքուն մտադիր է փակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը. «Ադրբեջանը սկսել է հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն հասկացություն»։

Ըստ ԱԺ նախագահի՝ Բաքուն բոյկոտում և ժխտում է միջազգային գործընկերների ջանքերը, հարձակումներ են լինում ռուս խաղաղապահների դեմ, որոնց մանդատը մինչ օրս չի հաստատվել Ադրբեջանի կողմից. «Ադրբեջանի ՊՆ-ն վերջերս նաև ռուս խաղաղապահներից է պահանջել չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը և հայկական տեղանունները: Իսկ վերջին օրերին հաճախակիացել են ադրբեջանցիների սադրանքները»,- ասել է նա։