Քաղաքական

Նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, դրանցից մեկով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանին նշանակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մյուսով՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանին նշանակել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։