Քաղաքական

ՀՀ վարչապետը հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատել որպես ֆիասկո․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Պեսկովի խոսքով․ «ՀՀ վարչապետը հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը Երևանի և Բաքվի հարաբերությունների հարցում գնահատել որպես ֆիասկո։ Սա Երևանի գնահատականն է, դրա իրավունքը Երևանն ունի։ Բայց մյուս կողմից էլ, ՀԱՊԿ-ի պահանջվածությունն այս իրավիճակում ակնհայտ է։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ»։