Քաղաքական

Տիգրան Խզմալյանն ու ևս 3 անձ բերման են ենթարկվել

Ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին։

ՀՀ ոստիկանությունից Radar Armenia-ն տեղեկացավ, որ Երևանի Պարոնյան փողոցից 4 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու համար բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Հիշեցնենք՝ Տիգրան Խզմալյանն ու իր կողմնակիցներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ ՀԱՊԿ նիստի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ այցի։