Քաղաքական

«Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն»․ Դոնֆրիդ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն ունեն։ 

Նա նշել է, որ թեև անհաջողություններ եղան՝ ի դեմս սեպտեմբերի 13-14-ի մարտական բախումների տեսքով, սակայն ԱՄՆ միջամտությամբ հրադադար հաստատվեց։ Դոնֆրիդի խոսքով՝ այս իրավիճակը հիշեցրեց համապարփակ համաձայնագրի ձեռքբերման կարևորության մասին:

«Շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին, որ պահպանեն բանակցությունների ռիթմը, դա անում ենք ԵՄ-ի ու այլ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համապատասխանում է նաև միջազգային անվտանգության շահերին»,-ընդգծել է նա։

Դոնֆրիդը նաև շեշտել է, որ Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամուր երբեք չեն եղել։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակի ուղիներ որոնել՝ անվտանգության ոլորտում հարաբերություններն ընդլայնելու և ժողովրդավարական ու տնտեսական զարգացման ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։