Քաղաքական

«Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը». Նիկոլ Փաշինյան

«Պրահայում ես կրկին հաստատեցի տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մեր առաջարկը։ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել։ Ես կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հարգելով երկուստեք ինքնիշխանությունը և օրենսդրությունը»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թվիթերյան միկրոբլոգում։