Հոկտեմբերի 2-ին Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Քաղաքական
30 Սեպտեմբերի 2022, 9:57Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Այս մասին Radar Armenia-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն