Քաղաքական

«Ադրբեջանական զորքերի հետքաշումը բացարձակ անհրաժեշտություն է»․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում այսօր Հայաստանի տարածքում զոհվել է 3 հայ զինծառայող։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության վրա։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա հավելել է, որ ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։

«Ադրբեջանական զորքերի հետքաշումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի` Ադրբեջանի օկուպացիայից տուժած տարածքներում և հարակից շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է»,- նշված է վարչապետի գրառման մեջ: