Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Քննարկվել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։ Ընդգծվել է ադրբեջանական ուժերի՝ իրենց սկզբնական դիրքեր վերադառնալու անհրաժեշտւթյունը։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարն իր էջում տեղեկացրել է․ «Ես հայտարարել եմ, որ Ֆրանսիան պատրաստ է իրավիճակը տեղում գնահատելու համար Հայաստան պատվիրակություն ուղարկել»։